Աստրախանում ստորագրված փաստաթուղթը շատ մարդասիրական փաստաթուղթ է: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Ալի Բիլգե Ջանքորելը` Ադրբեջանի կին լրագրողների Woman’s Media Watch կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Դիվանագետը հույս է հայտնել, որ այդ փաստաթուղթը փոխվստահության մթնոլորտի ձեւավորման սկիզբ կհանդիսանա. «Բոլորն են առաջընթաց ակնկալում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, բոլոր են դրան սպասում»:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ստորագրվել է ռազմագերիների եւ զոհերի դիակների փոխանակման մասին հայտարարությունը: