Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 44-ամյա Յուրա Մ.-ին եւ 62-ամյա Սարգիս Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Յուրա Մ.-ն խոստովանել է, որ այս տարվա սեպտեմբերի սկզբներին, Արգել գյուղի գերեզմանատան գերեզմաններից մեկից գողացել է այլումինե մոմակալներ, իսկ հոկտեմբերի 24-ին` Սարգիս Ա.-ի հետ մի քաղաքացու տնակի վրայից՝ այլումինե թիթեղներ:

Կատարվում է հետաքննություն: