Լեռնային ղարաբաղում լուրջ չեն վերաբերում Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որտեղ քննարկվել է ԼՂ խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ներկայումս ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերով մաժնի ղեկավար Աշոտ Սարգսյանը, մեկնաբանելով վերը նշված եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հռչակագիրը:
«Բանակցային գործընթացում առաջընթացի չի կարող լինել, քանի որ ԼՂՀ-ն այնտեղ ներկայացված չէ»,- ասաց նա, հավելելով, որ Հայաստանը չի ներկայացնում ԼՂՀ դիրքորոշումը եւ ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ:
«Մենք բաց հայտարարում ենք, որ մենք դեմ ենք մադրիդյան սկզբունքներին, բայց բանակցությունները դեռ շարունակվում են այդ հունով: Նախագահները համաձայնագիր են ստորագրել ռազմագերիների եւ զոհերի աճյունների փոխանակման մասին, սակայն արդեն հիմա ԼՂՀ-ում ցանկանում եմ, որպեսզի Ադրբեջանը այդ հարցով դիմի ուղիղ մեզ: Դրան գումարվում է Հեյդար Ալիեւի հուշարձանի բացման պատմությունը. աա արդեն լուրջ չէ»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը:
«Եկեք գնանք հարցնենք ժողովրդից, թե մեզ պե՞տք է անկախություն. վստահեցնում եմ, որ հարցվածների մեծ մասը հանդես կգան անկախության օգտին»,- կարծիք հայտնեց նա: Նախկին պատգամավորի կարծիքով, Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը անարդարացիորեն շրջանցվում է, իսկ երկրի խորհրդարանը քաղաքականապես կայացած չէ: «Մի կողմից Հայաստանը հանդես է գալիս ԼՂՀ-ի անունից, հաշվի չառնելով նրա կարծիքը, մյուս կողմից ԼՂՀ խորհրդարանը չի կարող քաղաքական հարցեր բարձրացնել լուրջ մակարդակով: Նա պետք է արտացոլի ժողովրդի կարծիքը, սակայն, ըստ էության, մի քանի մարդ խոսում է ժողովրդի անունից»,-հայտարարեց Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով, հոկտեմբերի 27-ին հանդիպել են Աստրախանում` եւ հանգամանալից քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Նրանք հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Բացի այդ, հանդիպումից հետո Մեդվեդեւը հայտարարել է, որ հայաստանն ու Ադրբեջանը կարող են գալ ընդհանուր հայտարարի դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին:




























