Մոսկվան ու Կիեւը պայմանավորվել են Ուկրաինայի համար ռուսական գազի գնի շուրջ:

«Առաջ ենք շարժվում: Գազի մոտավոր գինը 2011-ի առաջին եռամսյակում կկազմի 230-255 դոլար` 1000 խմ դիմաց»,- լրագրողներին ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, իր ռուս գործընկեր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունը կանխատեսել էր ներկրվող ռուսական գազի գինը` 245-270 դոլարի սահմաններում: Ավելի վաղ «Գազպրոմի» կառվարման ղեկավարի տեղակալ Վալերի Գոլուբեւն ասել էր, որ Ուկրաինայի համար ռուսական գազի գինը 2010-ի 4-րդ եռամսյակում կկազմի 250 դոլար 100 խմ դիմաց, իսկ 2011-ին կմնա նույն մակարդակի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ 2011-ին Հայաստանում սպասվում է ռուսական գազի գնի բարձրացում: «Գազպրոմը» նախատեսում է բարձրացնել սակագները Եվրոպայի, ինչպես նաեւ արտոնյալ գներով գազ գնող ԱՊՀ երկրների համար (Հայաստան, Բելառուս եւ Մոլդովա): Հնարավոր է, որ գազի գինը բարձրանա մինչեւ 303 դոլար 100 խմ գազի դիմաց (Ներկայումս այն 180 դոլար է):