Apple-ը վերջապես վաճառքի է հանում իր անլար ականջակալները: Ընկերության AirPods կոչվող անլար ականջակալներն այժմ կարելի է ձեռք բերել 159 ԱՄՆ դոլարով Apple Store առցանց խանութից: Այս մասին հայտնում է Business Insider–ը։
Apple-ը ներկայացրել էր անլար AirPods ականջակալները սեպտեմբերին iPhone 7-ի հետ միասին եւ խոստացել դրանք վաճառքի հանել հոկտեմբերի վերջին: Սակայն ինչ-ինչ պատճառներով վաճառքի մեկնարկը հետաձգվել էր, եւ հայտնի չէր, թե երբ դրանք հասանելի կլինեն:
Նորույթին սպասողները մտավախություն ունեին, որ Apple-ը չի հասցնի ծննդյան տոների թեժ վաճառքների մեկնարկին ներկայացնել արտադրանքը, սակայն ընկերությունը անակնկալ է մատուցել, եւ վաղվանից այն արդեն վաճառքում կլինի: Միանգամից հնարավոր է պատվիրել երկու զույգ ականջակալ, որոնք կուղարկվեն պատվիրատուին մինչեւ տոները՝ դեկտեմբերի 21-ին:





























