Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հեռախոսազրույցից իր տպավորությունների մասին, նշելով, որ նա ունակ է ղեկավարել երկիրը նորարարությունների միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Գեյթսը նաեւ նորարարությունների ոլորտում Թրամփի ներուժը համեմատել է Ջոն Քենեդիի ներուժի հետ, ԱՄՆ այն նախագահի, որը նախաձեռնել էր «Ապոլլոն» տիեզերական ծրագրի գործարկումը՝ մարդուն ուղարկելով Լուսին։
«Անկախ նրանից խոսքը կրթության մասին է, թե համաճարակների դեմ պայքարի․․․ կան բոլոր նշանները, որ Թրամփի աշխատակազմը հարթելու է աշխատանքը, ազատվելու է օրենսդրական խոչընդոտներից ու կառավարելու է երկիրը նորարարությունների միջոցով»,- ասել է Գեյթսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը բանակցել է տեխնոլոգիական արդյունաբերության ականավոր գործիչների հետ, որոնք նրան ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում այդ ոլորտի առաջնայնություննեւերը ու պատրաստակամություն են հայտնել աշխատել ԱՄՆ նոր նախագահի հետ։





























