Օգտատերերը դժգոհում են, որ համակարգիչների վրա Windows 10–ի նոր թարմացման տեղադրումից հետո ինտերնետն անջատվում է, հայտնում է BBC News–ը։
Եվրոպական որոշ մատակարար ընկերությունների տեղեկություններով՝ համակարգիչները կորցնում են համացանցը ռոութերների IP–հասցեավորման խոտանի պատճառով։ Հաղորդվում է, որ սխալն առաջանում է համակարգիչների ցանկացած մոդելի վրա։
Microsoft–ից հայտնել են, որ արդեն տեղյակ են խնդրի մասին եւ օգտատերերին խորհուրդ են տվել վերագործարկել սարքն ու այցելել ընկերության կայքը։





























