Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:





























