YouTube ծառայությունն արգելափակել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսության ալիքը, հայտնում է The Washington Post–ը։

Այդպիսով YouTube–ը որոշել է խուսափել Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը խախտելուց։ Թերթը նշում է, որ արգելափակումը տեղի է ունեցել ոչ կոնտենտի պատճառով, այլ նրա, որ Հյուսիսային Կորեան կարող էր գումար վաստակել գովազդի միջոցով։

Թերթը նշում է, որ Google–ը հեռուստաալիքի էջը արգելափակել էր դեռեւս նոյեմբերին, սակայն ընկերությունը մինչեւ հիմա մեկնաբանություններ չի տալիս։

«Մենք առանձին տեսանյութերի եւ ալիքների մասով մեկնաբանություններ չենք տալիս։ Սակայն մենք անջատում ենք մեր պայմանները խախտող ալիքները կամ էլ եթե դա պահանջում է օրենքը»,– հայտնել են Ասիայում Google–ի ներկայացուցչությունից։