Հյուսիսային Կովկասում չեզոքացվել է հանցագործների մի խումբ, որը մասնակցություն է ունեցել 2010 թվականի օգոստոսին Պյատիգորսկում տեղի ունեցած ահաբեկչություններին: Այդ մասին Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեսքանդր Բորտնիկովն արդեն զեկուցել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Բացի այդ, հանցագործները մասնակցել են նաեւ Ստավրապոլում սեպտեմբերի 30-ին նախատեսված ահաբեկչության նախապատրաստական աշխատանքերին:
«Իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում երկու հանցագործները ոչնչացվել են, չորսը` ձերբակալվել, առգրավվել է ավելի քան 200 կգ պայթուցիկ նյութ, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկներ: Հայտնաբերվել է նաեւ լաբարատորիա, որտեղ պատրաստվել են ռումբեր»,-ասել է Ալեսքանդր Բորտնիկովը:





























