ԱՄՆ-ում ոստիկանությունը կալանավորել է 13-ամյա աղջկա, որին կասկածում են Օքլահոմայի հյուսիսում դպրոցում զանգվածային հրաձգություն ծրագրելու մեջ։
ABC-ի փոխանցմամբ ոստիկաններն աղջկա տանը խուզարկություն են արել ու հայտնաբերել մի ամբողջ զինանոց՝ ատրճանակ, հրացան, նաեւ առգրավել են աղջկա անձնական գրառումները։ Ընդ որում ոստիկանությունը դեռ դժվարանում է ասել, թե ինչպես է դեռահասը կարողացել զենք հայթայթել։ Իրավապահների տվյալներով, աղջիկը սպառնացել էր իր համադասարանցիներից մի քանիսին։ Նրան մեղադրել են բռնության ակտեր իրականացնելու սպառնալիքի մեջ։ Այդուհանդերձ, նրա գործողությունների դրդապատճառը դեռ հայտնի չէ։




























