Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկն առաջիկայում կտեղափոխվի այլ աշխատանքի: ՀԷՑ-ի տնօրենի փոփոխության մասին պաշտոնապես կհայտարարվի եկող տարվա սկզբին:
ՀԷՑ-ում շրջանառվող լուրերի համաձայն, Գլադունչիկը վաղուց է ցանկանում ՀԷՑ-ի սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի այլ ձեռնարկության տնօրենի պաշտոնին տեղափոխվել եւ այդ նպատակով մեկնել է Մոսկվա:
ՀԷՑ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլադունչիկի՝ Մոսկվայում գտնվելու փաստը՝ ասելով, որ մեկնել է ՀԷՑ-ի եկող տարվա բիզնես ծրագիրը հաստատելու նպատակով: Ըստ Սարաջյանի՝ ՀԷՑ-ի տնօրենի փոփոխության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում:




























