Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ եւ Թուրքիայի ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետոթյան օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում թուրք-բելառուսական համագործակցության դրական դինամիկան, նաեւ միջազգային ասպարեզում փոխվստահության բարձր մակարդակը հետագայում էլ կնպաստի երկու երկրների մերձեցմանը: