Հայաստանում նոր IT ընկերությունների արտոնությունները կգործեն անժամկետ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղին պետական աջակցության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության է արժանացել դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:

Եթե հիմա ՏՏ սթարթափերի արտոնությունները 3 տարի ժամկետով են գործում եւ մինչեւ 2020 թվականը, ապա այժմ առաջարկվում է այն 5 տարի ժամկետով տալ ցանկացած նոր սկսող ընկերության:

2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքը սկսնակ ՏՏ ընկերություններին առաջարկում է զրոյական շահութահարկ եւ աշխատակիցների 10 տոկոս եկամտահարկ (ներկայիս 24,4-ից մինչեւ 36 տոկոս տոկոսադրույքի դեպքում): Անհատական ձեռնարկատերերի համար զրոյական կդառնա նաեւ եկամտահարկը: