Super Mario Run Խաղը հասանելի է դարձել iOS օպերատիվ համակագի օգտատերերի համար, հայտնում է TechRadar –ը։
Super Mario Run խաղի գլխավոր հերոսը ընկերության կուլտային պերսոնաժ Մարիոն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր խաղը թույլ է տալիս հերոսին կառավարել միայն մեկ ձեռքով։ Մարիոն ավտոմատ աջ է վազում, իսկ երբ սեղմում ես էկրանին՝ նա ցատկում է։
Super Mario Run ը թողարկվում է 151 երկրներում։ Հիմա խաղը հասանելի է միայն iOS օգտատերերի համար։ Android-ի բազայով սարքերի համար այն ավելի ուշ կթողարկվի (ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ)։





























