Կառավարությունն առաջարկում է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՊՓԲԸ–ն սեփականաշնորհման հանձնել։ Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ–ում ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը բավարար միջոցներ չունի ծրագիրն ավարտին հասցնելու համար, ուստի ավելի լավ է այն հանձնել մասնավոր ներդրողի։

Նշենք, որ ծրագիրը նախաձեռնել էր Ազգային մրցունակության ֆոնդը, որն ավելի ուշ մտել էր Հայաստանի զարգացման ֆոնդի կազմում։ Ծրագիրը փոխանցվել էր Առողջապահության նախարարությանը։