Նշումների Evernote ծառայությունը ընդունել է, որ սխալ է թուլյ տալ ընկերության աշխատակիցներին դիտել օգտատերերի նշումները, գրում է Fast Company-ն:
Ավելի վաղ, ընկերությունը ցանկացել էր թույլատրել իր աշխատակիցներին դիտել օգտատերերի նշումները:
Evernote-ի տնօրեն Քրիս Օ՛Նիլը (Chris O'Neill) խոստովանել է, որ ընկերության կանոնադրության մեջ նման փոփոխություններ կատարելը մեծ սխալ է եղել: «Խոստովանում եմ՝ մեծ սխալ ենք թույլ տվել: Սակայն թույլ տվեք պնդել, որ վատ մտադրություններով դա չենք արել»,- ասել է նա:
Evernote-ից խոստովանել են, որ կանոնադրության փոփոխման մասին հաղորդագրության տարածումից հետո բազմաթիվ օգտատերերից արձագանքներ է ստացել: Ընկերությունը նշում է, որ փոփոխությունը տեղի չի ունենա, եւ օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանված կլինի. ընկերության եւ ոչ մի աշխատակից չի կարողանա դիտել օգտատերերի նշումներն առանց նրանց թույտվության:
Evernote-ի անձնական տվյալների գաղտնիության պահպանման կանոնադրական փոփոխությունների մասին հաղորդագրորթյունը տարածվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Ընկերությունը պատրաստվում էր թույլ տալ աշխատակիցներին դիտել օգտատերերի նշումները՝ մեքենայական ուսուցման համակարգի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար:





























