Ադրբեջանի քայլերն ու գործողությունները, չստանալով միջազգային պատշաճ գնահատական, անպատժելիության մթնոլորտ են ստեղծում, որը ինչ–որ պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ մենք դրա ականատեսը դարձանք ապրիլին։ «Ադրբեջանն ապրիլին պլանավորված ռազմական գործողություններ ձեռնարկեց, բառացիորեն պատերազմ, փորձեց օգտագործել նաեւ անսպասելիության փաստը՝ առավելություն հասնելու նպատակով։ Այլ հարց է, որ նրա պլանները ձախողվեցին։ Սակայն այն, որ դա հնարավոր է, մեր միջազգային գործընկերներին կստիպի լուրջ դասեր քաղել»,– ասել է Բեքարյանը։