Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը եւ ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։

«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն այցելեցին  Երեւանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոց: Դպրոցում արդեն տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ ուսուցիչներն անցել են համապատասխան  վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար՝ սարքի օգտագործման եւ մշակված կրթական մոդուլի կիրառման ուղղությամբ: Բացի այդ, ուսուցման արդյունքում աշակերտները ինքնուրույն մշակել են ծրագրեր, որոնց միջոցով պատրաստված ռոբոտ/խամաճիկը կատարում է նաեւ այլ շարժումներ կամ դերեր:

Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արեւային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Գյումրիում ուսուցիչները նույնպես անցել են համապատասխան  վերապատրաստման դասընթացներ: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության եւ ձեռնարկատիրական մշակույթի ձեւավորման գերմանական փորձը:

«Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը:  Այսօր շատ տպավորված եմ, քանի որ գործնականում ականատես եղա, թե ինչպես են դպրոցականները ձեռք բերում գործնական գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ ապագայում բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը եւ կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ամենը համահունչ է նաեւ ՀՀ Կառավարության նոր ծրագրին, այն է կրթական ծրագրերի վերանայման միջոցով այդ ծրագրերում ներառել ձեռնարկատիրական եւ ֆինանսական տարրեր, դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում  մինչ օրս իրականցվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։