Ղազախստանի ամբողջ տարածքում խափանվել է որոշ ինտերնետային ծառայությունների աշխատանքը, հայտնում է Tjournal–ը։

Չեն գործում նաեւ Facebook, Google, Instagram եւ YouTube ծառայությունները։ Անսպասելի արգելափակման պատճառը հայտնի չէ։ Ղազախստանի տարբեր քաղաքների չորս բնակիչների խոսքով, երբ իրենք փորձում են մտնել վերոնշյալ ծառայություններ, «սարքն իրեն այնպես է պահում, ասես ցանցը հասանելի չէ՝ առանց արգելափակման մասին որեւէ նախազգուշացման»։

«Ղազախստանի օգտատերերից շատերի կարծիքով այս միջոցառումը պայմանավորված է «Ազատություն» ռադիոկայանի տեղի մասնաճյուղին ընդդիմադիր Մուխտար Աբլյազովի տված անսպասելի հարցազրույցով, որը հեռարձակվել է YouTube ալիքով»,- նշում է պարբերականը։
Նաեւ նշում են, որ դեկտեմբերի 16-ին Ղազախստանում տոնում են Անկախության օրը։