ՀՅԴ-ն խորհրդարանում հանդես է եկել նոր հայտարարություն-օրինագծով, որով առաջարկում է Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ռազմավարական բլոկ ստեղծել: Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ընդ որում նա նշել է, որ Խորհրդարանի ղեկավարությունը ինչ-ինչ նկատառումներից ելնելով դեռեւս չի ուզում ընթացք տալ այդ օրինագծին:

Հովհաննիսյանի կարծիքով, այդ փաստաթղթի ընդունումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը Խորհրդարան է ներկայացրել Լեռնային Ղարբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծ, որը քվեարկության կդրվի դեկտեմբերի 9-ին: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը բացասաբար է վերաբերում այդ օրինագծին: