․ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի հարցերով հրամանատար ՄաքԴյուն Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ազերի Փրես» գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի գեներալը նշել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է։ Ու մենք հասկանում ենք, որ դրա պատճառով լուծումն էլ հեշտ չի լինելու»։
Դ․ՄաքԴյուն նշել է, որ ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերն ու գործունեությունը։





























