«Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցումներով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր վարկանիշով գործնականում հավասարվել է վարչապետ Վլադիմիր Պուտինին:
Նախագահի աշխատանքը դրական են գնահատում հարցված ռուսաստանցիների 76, բացասական՝ 22 տոկոսը, վարչապետինը՝ համապատասխանաբար 77 եւ 20 տոկոսը:
Ինչպես նշում են սոցիոլոգները, նախագահության ողջ ընթացքում Մեդվեդեւի վարկանիշը չի իջել 70 տոկոսից, իսկ իր գագաթնակետին հասել է 2008-ին սեպտեմբերին՝ ռուս-վրացական հակամարտությունից հետո:
Օգոստոսին հաղորդվում էր, որ միայն ռուսաստանցիների կեսն է նախագահին Պուտինի ստվերը համարում, իսկ յուրաքանչյուրը երրորդը համոզված է, որ այդպես չէ:





























