Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի իրավիճակին նվիրված հանդիպում կանցկացնեն դեկտեմբերի 20-ին, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ իր իրանցի գործընկերոջ հեռախոսազրույցի ժամանակ։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել Սիրիայի տարածքում իրադարձությունների զարգացման արագությունը հաշվի առնելով։





























