Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների երկարաձգումը խախտում է միջուկային համաձայնագիրը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Mehr գործակալության տվյալներով՝ Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների այնպիսի ուղի է ընտրել, որը «կհանգեցնի ամերիկյան կառավարության նկատմամբ միջազգային հանրության վստահության զգալի նվազման»:

Իրանի նախագահը եւս մեկ անգամ հաստատել է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի ստանձնած պարտավորություններին հավատարմությունը, նաեւ ընդգծել, որ Իրանն առաջինը չի խախտի համաձայնագրի պայմանները:

Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը եւս 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են 1979 թվականի հեղափոխությունից հետո: