McDonald՝s-ի նախկին աշխատակիցը 17,5 հազար դոլար կստանա ընկերությունից` իր աշխատանքի ընթացքում 30 կգ գիրանալու համար:
32-ամյա բրազիլացին, ով մենեջեր է եղել 12 տարի, դատավարության ժամանակ ասել է, որ ստիպված է եղել ամեն օր փորձել ուտելիքը, որ ստուգի որակը: Բացի այդ, McDonald՝s-ն իր աշխատակիցներին անվճար սնունդ էր առաջարկում, ինչից, ըստ հայցվորի հնարավոր չէր հրաժարվել, գրում է Guardian-ը:
Բրազիլական Պորտո Ալեգրե քաղաքի դատարանը պարտավորեցրել է ընկերությանը 17,5 հազար դոլար փոխհատուցում վճարել:



























