Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Երեւան։
Հայաստան մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը կխորհրդակցի իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ փոխհամագործակցության ամրապնդման եւ հարեւան ու տարածաշրջանային պետությունների հետ հարաբերությունների խորացման մեջ, հայտնում է IRNA–ն։
Հայ եւ իրանցի պաշտոնատար անձինք նույնպես մի շարք հուշագրեր կստորագրեն համագործակցության ընդլայնման համար։
Հայաստանից հետո Իրանի նախագահը կմեկնի Ղազախստան, որտեղ կհանդիպի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ մի շարք հուշագրեր կստորագրի եւ կմասնակցի մամուլի ասուլիսին։




























