Ճապոնական Trend Micro համակարգչային անվտանգության համակարգեր մշակող ընկերության փորձագետները ներկայացրել են 2017 թվականին սպասվող հիմնական կիբերսպառնալիքների տեսակները: Այս մասին գրում է Коммерсантъ-ը:
Ընկերության մասնագետները նշում են, որ հաքերներն այժմ ամենավերջին տեխնոլոգիական լուծումներն են օգտագործում հարձակումների համար: Ինչպես նշել է Trend Micro –ի տնօրեն Ռայմունդ Գինեսը, հաջորդ տարում հատկապես հաճախակի կլինեն խոշոր կորպորացիաների վրա հարձակումները, օնլայն շորթումներն ավելի հնարամիտ կերպով կիրականացվեն, նաեւ, լայն տարածում կունենա կիբերպրոպագանդան՝ ուղղված հանրայի կարծիքի վրա ազդելուն:
Թիրախավորված հարձակումներ կատարելու համար լայնորեն կօգտագործվեն իրերի ինտերնետն ու արտադրական իրերի ինտերնետը:
Մասնագետներն զգոնության կոչ են անում հատկապես Apple-ի եւ Adobe-ի պրոդուկնտների օգտագործողներին, քանի որ 2016 թվականին աճել է Apple-ի սարքերի խոցելիությունը, որոնց վրա մոտ 50 հարձակում է իրականացվել: Adobe-ի դեպքում այդ թիվը կազմել է 135:
Կիբերպրոպագանդան նույնպես դառնալու է հաջորդ տարվա՝ հաքերների ամենասիրելի հարձակման ձեւերից մեկը, նշում են փորձագետները: Խոսքը ավտոմատ կերպով գեներացվող ինֆորմացիոն թրաֆիկի մասին է: Այս առիթով Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է ֆեյք նորությունների դեմ պայքարի իր պլանը: Այս քայլին կորպորացիան գնացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո սոց,ցանցը մեղադրվում էր ֆեյք նորությունների միջոցով ընտրությունների արդյունքի վրա ազդելու մեջ: Այսպիսի նորությունների շարքին էին պատկանում այն, որ Հռոմի պապի՝ Թրամփին աջակցելու եւ Հիլարի Քլինթոնի հետ կապված հետաքննություն վարող FBI գործակալի մահվան մասին լուրերը:





























