Բաքվում ուղեւորատար ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի հետ: Զաբրատի մայրուղում 198 երթուղու ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի հետ: Բախման հետեւանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է Trend-ը:

Վնասվածքներ են ստացել վարորդներն ու մի ուղեւոր: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: