ԱԷՄԳ–ը Իրանին նախազգուշացրել է այն մասին, որ եթե Թեհրանը չդանդաղեցնի ուրանի հարստացման գործընթացը, նա կարող է գերազանցել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրով նախատեսված լիմիտը, հայտնում է AP–ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Միաժամանակ ԱԷՄԳ ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ հիմա Իրանը կատարում է հարստացված ուրանի պաշարների կրճատման պարտավորությունները, որը նախատեսվում էր համաձայնագրով։

Ավելի վաղ Wall Street Journal–ը հայտնել էր, որ ԱՄՆ–ը եւ արեւմտյան գործընկերները պնդում են, որ Իրանը կտրուկ նվազեցնի ռադիոակտիվ նյութի քանակը, որպեսզի դրանով ամրապնդի անցյալ տարի կնքած միջուկային համաձայնագիրը։