iPhone 8 սմարթֆոնը կարող են սարքավորել OLED-դիսփլեյներով, հայտնում է Korea Herald–ը։ Իսկ Apple-ի համար դիսփլեյների առաքումով կզբաղվի Samsung Display ընկերությունը, որը պետք է գրեթե 100 մլն նմուշ առաքի։ Փորձագետները վստահեցնում են, որ սարքի էկրանը կարող է ճկվել բոլոր կողմերից ՝ թե կողքերից, թե վերեւից, թե ներքեւից։
Հիմա փորձարկում են նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ հեռախոսը կարձագանքի սարքի ցանկացած կողմին հպմանը։ «Սակայն Apple –ը կարող է եւ չընդունել այդ նորամուծությունը»,- ասել են լավատեղյակ աղբյուրները։ Եվ չնայած «խնձորային» կորպորացիան պետք է ամբողջովին ապավինի Samsung –ին՝ հաջորդ տարի OLED-պանելների մատակարարումների առումով, բայցևայնպես արտադրողը ծրագրում է աստիճանաբար նվազեցնել կախումը հարավկորեական հսկայից, որպեսզի կանխի կարեւոր տեղեկությունների արտահոսքը մրցակցի մոտ։




























