Apple-ի նոր iPhone 8 սմարթֆոնը կունենա կոր պլաստիկ OLED էկրան, ինչը այն էլ ավելի բարակ կդարձնի, գրում է Корреспондент-ը:

Համաձայն ռեսուրսի՝ սմարթֆոնի մարտկոցը նույնպես բարեփոխումների կենթարկվի. այն ավելի տարողունակ կդառնա: Հրապարակված աղյուսակում ներկայացվել է OLED էկրանների առավելությունները:

Հավանական է նաեւ, որ նոր iPhone 8-ի էկրանները Samsung Display-ը կարտադրի:

2017 թվականին սպասվում է նաեւ, որ Apple-ը կթողարկի iPhone7-ի թարմացված iPhone 7s եւ iPhone 7s Plus տարբերակները:

Բացի կոր էկրանից, iPhone 8 սմարթֆոնը կունենա նաեւ կրկնակի տեսախցիկ, էկրանի մեջ ներդրված մատնահետքերի սկաներ, ինչպես նաեւ՝ անլար լիցքավորիչ: