Արձագանքների Metacritic հարթակը կազմել է 2016 թվականի խաղային հակառեյթինգը՝ ներկայացնելով այս տարվա վատագույն խաղերը, գրում է Lenta.ru-ն: Ռեյթինգում տեղ են գտնել միայն 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը թողարկված խոշոր նախագծերը:
Metacritic-ի վատագույն խաղերի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ghostbusters խաղը՝ հավաքելով 100 հնարավոր բալից 30-ը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտբոլային Dino Dini's Kick OffRevival սիմուլյատորը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Soda Drinker Pro-ն. երկու խաղերն էլ100 միավորից 31 են հավաքել:
Չորրորդ տեղում է PS VR Weeping Doll սարսափ խաղը, որին հաջորդում են Nintendo 3DS-ի համար RPG Langrisser Re:Incarnation - TENSEI-ը եւ 7Days to Die զոմբի էքշընը: Հակառեյթինգի յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է Umbrella Corps-ը:
Բացի այս խաղերից, ցուցակում է ընդգրկվել նաեւ ռուսական Alekhine’s Gun խաղը, որն ավելի հայտնի է «Մահ լրտեսներին 2» անվանումով. քննադատներն այն անվանել են Hitman-ի «էժանագին կրկնօրինակ»: Ներկայացված ցուցակը եզրափակում են CoffinDodgers եւ Ace Banana խաղերը։




























