Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Հասան Ռոհանին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են սիրիական խնդիրը, նախեւառաջ իրավիճակը Հալեպի շուրջ։ «Շեշտվել է համատեղ ջանքերի կարեւորությունը ՝ իրական քաղաքական գործընթացի գործարկմանն աջակցելու համար՝ Սիրիայում շուտափույթ կարգավորման նպատակով։ Այս համատեքստում լուրջ քայլ  կլիներ Աստանայում սիրիական կառավարության ու այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն տարբեր մակարդակների վրա գալիք շփումների մասին։