Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը թույլ կտա համաձայնություններ ձեռք բերել, որոնք առաջ կմղեն սիրիական խնդրի կարգավորումը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հույս ունեմ, որ հանդիպումը թույլ կտա համաձայնություններ ձեռք բերել, որոնք առաջ կմղեն սիրիական խնդրի կարգավորումը՝ միաժամանակ ոչ մի զիջում թույլ չտալով ահաբեկիչների համար»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան: