Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային վերջին 5 օրերին հաջողվել է Հալեպից տարհանել քաղաքացիական բնակչությանը եւ նպաստել քաղաքից գրոհայինների դուրսբերմանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ձեզ հետ ենք, նաեւ Թուրքիան, մեզ հաջողվեց վերջին 5 օրերի ընթացքում օգնել Հալեպից տարհանելու քաղաքացիական անմեղ բնակչությանը, նաեւ նպաստելու, որ ահաբեկչական խմբերը այդ քաղաքը լքեն»,- ասել է Զարիֆը:





























