Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ արդեն երկկողմ բանակցություն վարել է:
Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի իրավիճակն է: