Microsoft ընկերության հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը Reddit ում մասնակցել է «Գաղտնի Սանտա» ամենամյա ֆլեշմոբին եւ կայքի այցելուներից մեկին նվերներով «խեղդել», գրում է Business Insider–ը։
Տոնական ակցիայի պայմանների համաձայն՝ Reddit–ի օգտատերերը վիճակ են գցում, որի ժամանակ պարզվում է, թե ով ում է նվեր անելու Սուրբ ծննդյան օրը։ Կայքի հաճախակի այցելուներից մեկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, արդեն 4-րդ անգամ է մասնակցում «Գաղտնի Սանտային», նրան բաժին է ընկել Aerrix կեղծանունով աղջիկը, որի անունը Ալիսիա է։
Հաղորդվում է, որ Ալիսիան անցյալ տարի մասնակցել էր ֆլեշմոբին, սակայն ոչ մի կերպ իրեն չէր դրսեւորել։ Այս անգամ Գեյթսը պատասխանատվությամբ է մոտեցել եւ կնոջ էջին նվերներ ուղարկել։
Microsoft–ի հիմնադիրը նրան The Legend of Zelda թուր է նվիրել, տեսախաղերով մի քանի սկավառակ, խոհարարական գիրք, Nintendo խաղի կցորդ, բազմաթիվ տաք իրեր եւ 3 սիրելի ֆիլմերը։




























