Իրանը հրաժարվում է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել։ Այս մասին ԱՊԱ–ին հայտնել է Ադրբեջանի նախագահին կից պետական կառավարման ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն էլման Նասիրովը։

«Իրանը բացասական պատասխան է տվել Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառելու բազմաթիվ առաջարկներին»,– ասել է նա։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի ներկայացրել։