2016 թվականի երրորդ եռամսյակում Uber ծառայությունը կորցրել է ավելի, քան 800 մլն ԱՄՆ դոլար, գրում է Business Insider-ը:

Համաձայն պարբերականի՝ 2016 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում ընկերությունն արդեն կորցրել էր 2,2 մլրդ, եւ համաձայն կանխատեսումների՝ մինչեւ տարվա վերջ այդ կորուստը կարող է հասնել մինչեւ 3 մլրդ ԱՄՆ դոլարի:

Հետաքրքիրն այն է, որ Uber-ի զուտ հասույթը շարունակում է մեծանալ. 2016 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսների ընթացքում այն հասել է 3,76 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշին, իսկ 2016 թվականի ավարտին կեզրափակի այդ ցուցանիշը 5,5 մլրդ ԱՄՆ դոլարով:

2016 թվականի սեպտեմբերին Uber-ը վաճառել էր չինական իր մասնաճյուղի բաժնետոմսերը Didi Chuxing ստարտափին, որի հետ չէր կարողացել մրցակցել տեղական շուկայում: Համաձայն գործարքի՝ չինական ընկերությունը գնել էր ամերիկյան ընկերությունը՝ տրամադրելով Uber-ի բաժնետերերին Didi Chuxing-ի  20% բաժնեմաս եւ ներդնելով 1 մլրդ տաքսի ծառայության զարգացման համար: