Մոսկվան համարում է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափը Սիրիայի հակամարտության կարգավորման համար ավելի արդյունավետ է, ըստ որում՝ նշում է, որ նրա աշխատանքը մյուս ձեւաչափերը ստվերելու նպատակ չունի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ավելի արդյունավետ եմ համարում այն ձեւաչափը, որին այսօր հետեւում եք: Սա Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու մեր մյուս բոլոր գործընկերների ջանքերը ստվերելու փորձ չէ, սա պարզապես փաստերի արձանագրում է»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումն ամփոփելիս:
«Ասօրվա դրությամբ Ռուսաստան-Իրան-Թուրքիա «եռյակ» ձեւաչափը, ծայրահեղ դեպքում, գործնականում է ապացուցել իր պահանջված լինելը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:





























