Իրանը հույս ունի, որ Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի համատեղ գործողությունները կօգնեն առաջ շարժվել Սիրիայում քաղաքական կարգավորման հարցում, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք հույս ունենք, որ այդ հայտարարությունը, որն այսօր արվել է, որում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորվում են օգնել հակամարտության հանգուցալուծմանը, թույլ կտա լուրջ առաջընթաց գրանցել։ Մենք հույս ունենք ընդհանուր ջանքերով կարող ենք հնարավորինս արագ վերջ դնել Սիրիայի ժողովրդի տառապանքներին»,– ասել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ Թեհրանը, Մոսկվան եւ Անկարան պարտավորվում են համատեղ պայքարել «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան Նուսրա» եւ այլ խմբավորումների դեմ։