Հայ ժողովուրդը, ի դեմս Ադրբեջանի, չունի այն հարեւանը, որի հետ կարելի կարելի է բանակցել եւ մի կողմ թողնել չլուծված խնդիրները։ Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Պատգամավորը նշել է, որ մենք հարեւան ունենք, որ դեռեւս հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է ռազմական ճանապարհով՝ հույսը դնելով սեփական տնտեսական ռեսուրսների վրա։ «Ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում հավանաբար ամենայուրահատուկ խնդիրներից է. անգամ տնտեսական գերակա ռեսուրսներով այն չի կարող ռազմական լուծում ստանալ։ Եվ եթե Ադրբեջանն այդուհանդերձ փորձի գնալ ռազմական ճանապարհով, ավելի մեծ հարցականի տակ կդնի բանակցային գործընթացում սեփական սպասելիքները»,– ասաց Արտակ Զաքարյանը։