Արդեն գրել էինք անցած շաբաթ Trump Tower-ում կայացած տեխնոլոգիական մագնատների եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին:
Հայտնի էր, որ Apple-ի տնօրեն Թիմ Քուքը, մեղմ ասած, չէր վայելել այդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, նա Թրամփին աջակցողներից չէր նախընտրական արշավի ընթացքում եւ նույնիսկ ֆինանսապես աջակցել էր նախագահի մյուս թեկնածու՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: Երեկ Apple-ի տնօրեն Թիմ Քուքը հարցազրույց է տվել TechCrunch-ին, որտեղ բացատրել է հանդիպմանը գնալու պատճառները: NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույցի հուշագրավ հատվածները:
«Որեւէ բան փոխելու համար, պետք է գործողությունների թատերաբեմում լինել: Մեզ համար կարեւոր չէ, թե որտեղ է այդ թատերաբեմը՝ Եվրոմիությունում, Չինաստանում, թե Հարավային Աֆրիկայում. մենք միշտ մասնակցում ենք մեզ հետաքրքող գործընթացներին՝ անկախ նրանից՝ համաձայն ենք, թե ոչ: Կարծում եմ դա շատ կարեւոր մոտեցում է. բղավելով ոչինիչ չես փոխի: Նույնիսկ անհամաձայն լինելու դեպքում՝ մասնակցելով քննարկումներին, կարելի է լավագույնս օգտակար լինել՝ ցույց տալով ընտրված ուղղության սխալ կողմերը: Այդ պատճառով էլ ներկայացա Թրամփի հետ հանդիպմանը»,- ասել է Քուքը:
Apple-ի տնօրենը նաեւ նշել է, որ իր ընկերությունը աշխատանքում արդեն ամբողջությամբ վերականգնվող էներգիա է օգտագործում: Սա առաջին անգամ է, որ Քուքը նման բան է հայտարարում, քանի որ այս տարվա սկզբին նա ասել էր, որ Apple-ի օգտագործած էներգիայի 93%-ն է վերականգնվող:
Նրա խոսքով՝ ամբողջությամբ վերականգնվող էներգետիկայի օգտագործումը Apple-ի հիմնարար գաղափարախոսություներից մեկն է:
Ամբողջությամբ հարցազրույցը կարելի է կարդալ հղումով:





























