«Կասպերսկու լաբորատորիայից» հայտնել են, որ 27 երկրներում ավելի քան 16 հազար մարդ տուժել է վիրուսի նոր տեսակից, որը գրոհում է Android-ի օգտատերերի ֆինանսական հավելվածների վրա, հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Վիրուսն իրենից ներկայացնում է Faketoken բջջային բանկային վիրուսի նոր մոդիֆիկացիան։ Այն քողարկվում է որպես խաղ կամ ծրագիր՝ միացնելով Adobe Flash Player–ը ու գողանալով տեղեկություններ Android–ի համար ֆինանսական հավելվածներից։ Faketoken -ից հիմնականում տուժում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Թաիլանդի օգտատերերը։

Փորձագետները նշում են, որ վիրուսի նոր տարբերակը ունակ է ոչ միայն արգելափակել սարքի էկրանը, շորթելով գումար, այլեւ այդ նույն նպատակի համար վերծանել օգտատիրոջ ֆայլերը։ «Բանկային վիրուսի համար տեղեկություններ վերծանելու ունակությունը անսովոր է, բջջային վնասակար- դրամաշորթների մեծ մասը արգելափակում են բուն սարքը, այլ ոչ թե դրա վրա պահվող տվյալները վերծանում»,- շեշտել են «Կասպերսկու լաբորատորիայից»։