ԱՄՆ-ն ոչ մի առնչություն չունի Թուրքիայում ՌԴ դեսպան ԱՆդրեյ Կարլովի սպանության հետ, ու համարում է, որ հանցագործության դրդապատճառների մասին եզրակացություններ անելը վաղաժամ է, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ զրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել՝  այս սարսափելի սպանությանը ամերիկյան մասնակցության կամ օգնության մասին Թուրքիայում հնչող հռետորաբանության կապակցությամբ, ինչը պայմանավորված է այստեղ՝ ԱՄՆ-ում Ֆեթուլահ Գյուլենի ներկայությամբ»- ասել է Քիրբին ճեպազրույցում։

Նրա խոսքով, նման մեղադրանքները «բացարձակապես սուտ են ու չեն համապատասխանում ճշմարտությանը», ինչի մասին Քերին ասել է Չավուշօղլուին։ Նա նորից նշել է,  որ քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, վաղաժամ է խոսել, թե որոնք են եղել Ռուսաստանի դեսպանի սպանության դրդապատճառները։