Ադրբեջանական «Ադալյաթ» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայիլովի որդին՝ խոշոր գործարար Էթիմադ Իսմայիլովը հոկտեմբերի 29-ին Չելյաբինսկի դատարանի վճռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է հանրային փաստաբան Վլադիմիր Ֆիլիչկինը, դատարանի որոշմամբ տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել Վլադիմիր Գուզովը՝ 9, Աբբաս Ջաֆարովը՝ 5, Վլադիմիր Շվադչենկոն՝ 3,5 տարվա ազատազրկման:

Իսմայլովը մեղադրվել է «կեղտոտ փողերի լվացում» եւ «մեքենայություններ» հոդվածով: