Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագիծն ու  երեք միջազգային պայմանագրեր: