Google-ի արտադրանքի մենեջերը ընկերության  դեմ հայց է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ Քալիֆորնիայի աշխատանքային օրենսգիրքը խախտելու համար։

Մենեջերը պնդում է, որ IT հսկան չի պահպանում գաղտնիության իր իսկ քաղաքականությունը․ Google-ն իբր աջակցում է լրտեսման ներքին համակարգին, որը կոչ է անում աշխատակիցների դեմ բողոքել լրատվամիջոցներին տեղեկատվություն հաղորդելու կասկածի դեպքում։ Այս մասին հայտնում է The Information-ը։

Հայցում նաեւ նշված է, որ Google-ի կանոններով աշխատակիցներին արգելվում է հայտնել ընկերության ներսում ապօրինի գործունեության մասին, որը նույնիսկ  վերաբերում է իրենց փաստաբաններին։ Դրանից զատ, ընկերության աշխատակիցներին արգելված է առանց ղեկավարության նախնական հավանության Սիլիկոնային հովտի աշխատանքի մասին գրքեր գրել։

Նման ՛խիստ քաղաքականության պատճառներից մեկն այն է, որ թոփ մենեջերները ցանկանում են, որպեսզի ընկերության գաղտնի տեղեկությունների արտահոսք չլինի։