Կորեական պարբերականի հրապարակած տեղեկությունը լրիվ հորինվածք է: Առնվազն այդպես է պնդում Պուտինների ընտանիքը:

«Կորեական թերթերից մեկում հրապարակված տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկն ամուսնանում է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կրտսեր դուստրը պատրաստվում է ամուսնանալ կորեացու հետ, ում հայրը 90-ականներին վերջին Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպանատան աշխատակից է եղել: Այդ մասին հայտնել է Korea Joongang Daily-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Թերթի աղբյուրների օնդմամբ՝ Ճապոնիայում Հարավային Կորեայի դեսպան Կվոն Չուլ Հյունը վերջերս ընթրել է նախկին ծովակալ Յու Յոնգ Գուի հետ, ով ասել է, թե իր որդին պատրաստվում է ամուսնանալ Պուտինի կրտսեր դստեր հետ:

«23-ամյա Եկատերինա Պուտինան սովորում է Միացյալ Նահանգներում իր 25-ամյա կորեացի փեսացուի հետ: Պուտինը նախ դեմ էր ամուսնությանը, սակայն փեսացուի հետ հանդիպումից հետո տվեց իր համաձայնությունը: Պուտինի դուստրը ցանկանում է ապրել եւ աշխատել Կորեայում ամուսնությունից հետո»,- գրում է պարբերականը:

Երիտասարդները ծանոթացել է Մոսկվայում՝ 1997թ.: 2002թ. Եկատերինան այցելել է նրան Կորեա՝ աշխարհի առաջնության ժամանակ: